Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դիմերեսին՝ կետրոնում գրված է «Государственный кредитный билеть, сто рублей /Պետական վարկային տոմս, հարյուր ռուբլի/»: Ձախ կողմում՝ դափնեպսակի մեջ պատկերված է ռուսական կայսրության զինանշանը՝ երկգլխանի արծիվ՝ թագով, իսկ աջ կողմում գեղագիր գրված է «Н II»՝ գլխին թագ: Վերին հատվածում՝ արմավենու և դափնու ճյուղերից ձախ և աջ՝ վարդյակի կենտրոնում գրված է «100»։ Ներքևի ձախ և աջ կողմերում գրված են սերիան, համարը՝ «ЕЭ 002154»: Նշված է թղթադրամի թողարկման տարեթիվը 1910։
Դարձերեսին՝ զարդանախշ օվալաձև շրջանակի մեջ պատկերված է Եկատերինա II-ի դիմապատկերը, աջ կողմում՝ դափնեպսակի մեջ գրված է «Е» տառը, ներքևում՝ «100» նիշը և «рублей /ռուբլի/» գրությունը: Դիմանկարից ձախ պատկերված է երիտասարդ տղամարդու այլաբանական կերպար՝ սրով ու դափնիով, անտիկ հանդերձանքով։ Աջ կողմում՝ վերին և ներքին հատվածում շրջանակի մեջ գրված է«100» նիշը, և «рублей /ռուբլի/» գրությունը:
Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 25Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՀայտնաբերման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Հայտնաբերման ժամանակը՝ 1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8299/ 6ա
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-92