Թղթադրամ «250» ռուբլիանոց 1919թ. Հայաստանի Հանրապե...
Թղթադրամ «250» ռուբլիանոց 1919թ. Հայաստանի Հանրապետություն
Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կենտրոնում ուղղանկյուն շրջանակի մեջ հայերեն գրված է «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ»: Նրանից վերև, ուղղանկյունաձև շագանակագույն շրջանակի մեջ, որի երկու կողքերին պատկերված են արծիվներ, գրված է «Հայաստանի Հանրապետություն»: Թղթադրամի երկու կողմերում պատկերված են հրեշտակներ, որոնցից վերև ծաղկեպսակի մեջ գրված է «250» նիշը: Թղթադրամի ամենավերին, երկու կողմերում գրված է թղթադրամի համարը՝ Բ 098462 : Վրան դրոշմված է այդ ժամանակ պաշտոնավարող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների նախարար Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Հիմնական մակագրությունները հայերեն են, մասամբ կան նաև ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով մակագրություններ: Իսկ ամենաներքևի մասում 1919թ.: Թղթադրամի դարձերեսին բուսանախշ շրջանակի մեջ ճախարակով թել մանող հայ կնոջ պատկերն է, և Հայաստանի գերբը, որի կենտրոնում գրված է «250» ռուբլի, վերևում պատկերված է առյուծի գլուխը, իսկ շրջանակի կողմային մասերում գրված է «Հայաստանի Հանրապետություն»
Լայնություն (սմ)՝ 9,5Երկարություն (սմ)՝ 16Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼոնդոնՀայտնաբերման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1919թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8299/ 18
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-92