Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Բնօրինակի անվանում՝
Двести пятьдесять рублей
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
1918 թվականի փետրվարին Անդրկովկասում՝ այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Թղթադրամի արտաքին երեսին պատկերված են ճարտարապետական էլեմենտներ՝ սյուներ և տանիք, որոնց վրա արված են զարդանախշեր: Վերևի մասի կենտրոնում իրար դիմաց կանգնած թռչուններ են: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվագծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ՝ Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան): Կենտրոնում գրված է « Двести пятьдесять рублей », ներքևում ՝ 1918 г.: Թղթադրամի վրա եղած անհատական համարն է՝ ЗД-5073: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները: Հետևի երեսին, օվալաձև շրջանակների մեջ շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Թղթադրամի հետևի երեսին զարդանախշերը արված են կապույտ գույնով: Կենտրոնից աջ և ձախ գրված « 250 рубли»-ին նույնպես արված է կապույտ գույնով:: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ:
Լայնություն (սմ)՝ 10.2Երկարություն (սմ)՝ 16.6Նյութը՝ ԹուղթԱրտադրողի անվանումը՝ Անդրկովկասյան ֆեդերացիաՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱնդրկովկասՀայտնաբերման վայրը՝ Հայաստան, ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-706
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-101