Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Двести пятьдесять рублей Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  1918 թվականի փետրվարին Անդրկովկասում՝ այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները: Թղթադրամի արտաքին երեսին պատկերված են ճարտարապետական էլեմենտներ՝ սյուներ և տանիք, որոնց վրա արված են զարդանախշեր: Վերևի մասի կենտրոնում իրար դիմաց կանգնած թռչուններ են: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվագծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ՝ Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան): Կենտրոնում գրված է « Двести пятьдесять рублей », ներքևում ՝ 1918 г.: Թղթադրամի վրա եղած անհատական համարն է՝ ЗД-5073: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները: Հետևի երեսին, օվալաձև շրջանակների մեջ շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Թղթադրամի հետևի երեսին զարդանախշերը արված են կապույտ գույնով: Կենտրոնից աջ և ձախ գրված « 250 рубли»-ին նույնպես արված է կապույտ գույնով:: Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Լայնություն (սմ)՝  10.2 Երկարություն (սմ)՝  16.6 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Անդրկովկասյան ֆեդերացիա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անդրկովկաս Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-706 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-101