Թղթադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Հիսուն ռուբլի Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամի ընդհանուր ֆոնը բաց շագանակագույն է: Ունի հարուստ, արևելյան ոճով արված զարդանախշեր: Երեսի կողմում,կենտրոնում նարնջագույն « 50 » թվի ֆոնի վրա գրված է ՅԻՍՈՒՆ ՌՈՒԲԼԻ: Այն երկու կողմից շրջապատված է վիշապների պատկերներով, որոնցից յուրաքանչյուրի տակ գրված է ռուբլու համարանիշը՝ Ա820815: Երեսի կողմում դրված է Հայաստանի 1-ին հանրապետության վարչապետ Ալ.Խատիսյանի ստորագրությունը, ներքևում թիվը՝ 1919: Հետևամասը ևս ունի հարուստ զարդանախշեր, որոնց վրա, աջ և ձախ կողմերում գրված է 50 թիվը, մեջտեղում՝ 50 ՌՈՒԲԼԻ: Թղթադրամը մաշված է: Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  12 Նյութը՝  Թուղթ Արտադրողի անվանումը՝  Waterlow and Sons ընկերություն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեծ Բրիտանիա Հայտնաբերման վայրը՝  Հայաստան, Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-4179 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-285