Թեմա՝
Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ
Ենթաթեմա՝
Առևտրի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Թղթադրամ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դիմերեսին՝ կանաչ և դեղին երանգավորումներ ունեցող զարդանախշի կենտրոնում գրված է «Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն» գրությունը, որից ձախ և աջ զարդանախշի մեջ գրված է «5 000» նիշը, իսկ կենտրոնում 5000 «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ՌՈՒԲԼԻ» : Ֆինանսների նախարարի, և գանձապահի ստորագրությունները:Դարձերեսին՝ վերևի կենտրոնական մասում, զարդանախշի մեր ՀՍՍՀ զինանշանն է։ Կենտրոնում նշված է «5 000 ռուբլի», որից ձախ և աջ կան գրություններ երեք լեզվով և «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կարգախոսը: Եզրային հատվածներում և «5 000 ռուբլի»:
Լայնություն (սմ)՝ 8Երկարություն (սմ)՝ 12Նյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ Հոկտեմբերյան, Գ ՆորավանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1921թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1980 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2007
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-17