Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Աշխենին, Թիֆլիս-Մանգլիս, 9 հուլիսի, 1909 թ. (թվագրումը որոշվել է նամակը մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 15 տող է, սկիզբ. «Աշխէն ջան»: 2-րդ էջին 17 տող է, 3-ին՝ 16 ավարտ. «Համբոյրներով քեզ սիրող Հայրիկդ. երեքշաբթի.»: 4-րդ էջին հետգրություն է 3 տող, որի առաջին բառը նախորդ էջի վերջում է գրված. «ուզեցի», ավարտ. «շատ էին շտապում»: Էջի ներքևի մասում սև մատիտով 3 տող ծանոթագրություն կա, գրված Աշխեն Թումանյանի ձեռքով: Նամակը վերականգնված է Մատենադարանի համապատասխան մասնագետի կողմից: Նամակին կցված են Աշխեն Թումանյանի ծանոթագրությունները, տես` ԹԹԳԳ 1101ա:
Հեղինակ՝ Թումանյան ՀովհաննեսԼայնություն (սմ)՝ 13,3Երկարություն (սմ)՝ 20,8թերթ՝ 2Նյութը՝ Թուղթ, սև թանաքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1909Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1101