Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին և Հեղ...
Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին և Հեղինե Մելիք-Հայկազյանին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին, և Հեղինե Մելիք-Հայկազյանին, Թիֆլիս-Աբասթուման, 5 հուլիսի, 1913 թ. (առաքման, ստացման վայրը և թվագրումը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջի վրա սև թանաքով: Առաջին թերթի վրա Նվարդին ուղղված նամակն է: 1-ին էջին 14 տող է, սկիզբ. «Նունիկ ջան», ներքևի լուսանցքում այլ անձի ձեռքով կապույտ մատիտով գրված է տարեթիվը: 2-րդ էջին 17 տող է, ավարտ. «Համբոյրներով հայրիկդ» և 1 տող հետգրություն ձախ լուսանցքում: Երկրորդ թերթին Հեղինեին ուղղված նամակն է: 3-րդ էջին 15 տող է, սկիզբ. «Սիրելի Հեղինէ»: 4-րդ էջին 18 տող է, ավարտ. «Համբուրում եմ բալիկիդ, քո Յովհաննես»: Պահպանվել է նաև ծրարը, տես՝ ԹԹԳԳ 1142ա:
Հեղինակ՝ Թումանյան ՀովհաննեսԼայնություն (սմ)՝ 13,3Երկարություն (սմ)՝ 20,8թերթ՝ 2Նյութը՝ Թուղթ, սև թանաքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1913Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1142