Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Օլգա Թումանյանի նամակը Հովհաննես Թումանյանին (Եղսի Բարխուդարյանի կցագրով), Թիֆլիս-Ջալալօղլի, 30 հուլիսի, 1894թ.: Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 13 տող է, սկիզբ. «Սիրելի Յովհաննէս», էջի վերևի ձախ մասում նկարված է նամակը կտցի մեջ ծիծեռնակ: 2-րդ էջին ևս 13 տող է, 3-րդ էջին՝ 16, ավարտ. «քո Օլիա»: 4-րդ էջին Եղսի Բարխուդարյանի կցագիրն է` 22 տող, սկիզբ. «Յարգելի Բանաստեղծ», ավարտ. «Եղսի», էջի վերևի ձախ անկյունում ամիս, ամսաթիվ, տարեթիվն է և 3 լրացուցիչ տող, ևս 3 տող հետգրություն կա էջի վերևի աջ անկյունում:
Հեղինակ՝ Թումանյան ՕլգաՆյութը՝ Թուղթ, սև թանաքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1894Լայնություն (սմ)՝ 15,3Երկարություն (սմ)՝ 24թերթ՝ 2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1172