Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Երևանի Ժող գործիքների անսամբլը։ Երաժիշտները կիսաշրջանի ձևով նստած են երկար դահլիճի կենտրոնում։ Ձախից առաջինը հայտնի թառահար Սեթոն է, երկրորդը՝ թառահար Հակոբ Սեդրակյանն է՝ թառը ձեռքին։ Ձախից երրորդ երաժիշտը սանթուր է նվագում։ Կենտրոնում պատկերված է Շարա Տալյանը՝ սազը ձեռքին։ Աջից առաջինը հայտնի երաժիշտ Լևոն Կարախանն է, որը քյամանչա է նվագում։ Նրա կողքին նստածը ջութակահար Մուկուչն է։ Աջից 3-րդ երաժիշտը քեմանիով է, իսկ մնացած 5 հոգին առանց երաժշտական գործիքների են։ Խոշոր պատուհաններ ունեցող սրահի երկայնքով կախված են նշանավոր երաժիշտների լուսանկարները։ Լուսանկարը ամրացված է բաց կապույտ գույնի ուղղանկյունաձև ստվարաթուղթե շրջանակի մեջ։
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 31Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939թ․Բարձրություն (սմ)՝ 25Նվիրատու՝ Քնարիկ ՍեդրակյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6602/8
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-439