Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ուղղարկել է Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Ժորա Հակոբյանը։ Այն պատմում է Սարդարապատի ճակատամարտի մասնակից, Վերին Սասունցիների մասին։ Հեղինակը գրել է 29 մասնակցի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան և մահվան թվերը։ Կարճ հաղորդումով նամակի վերջում նա տեղեկացնում է որ կշարունակի որոնումները և կուղղարկի կենդանի մասնակիցներից մեկի Միհրան Հակոբյանի հուշերը։ Նամակը բաղկացած է աշակերտական տետրի 4 էջից, ձեռագիր է։ Գրված է Սպիտակ գույնի, եզրերը գազարագույն գծանշաններով ծրարի մեջ, որի վերևում նշված են թանգարանի, իսկ ներքևում՝ հեղինակի հասցեները։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Թալինի շրջան գ․Վերին ՍասնաշենՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983թ.Չափս՝ 16*11.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4293/1
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-96