Ժպիտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, փափուկ, եզրավոր, բաց երկնագույն: Կազմին պատկերված է բազկաթոռին նստած, գիրք կարդացող մարդ՝ ծիծաղաշարժ դեմքով, տնային զոլավոր արտահագուստով, որի կողքին սեղանի վրա դրված է սուրճի գավաթ պնակով և մոխրաման: Կազմի կենտրոնից քիչ վերև, դեպի աջ շեղությամբ և նկարում պատկերված գրքի վրա կարմիր գլխատառերով տպված է գրքի վերնագիրը, իսկ կազմի վերին հատվածում՝ հեղինակի անունը /կապույտ գլխատառերով/: Անվանաթերթին, նախշազարդ եզրագծերով ուղղանկյան ներսում տպված են գրքի մատենագիտական տվյալները՝ վերնագիրը կարմիր: Յուրաքանչյուր էջի վերևում տեղադրված է էջատիտղոս, որը տեքստից բաժանվում է հոծ գծով, էջի վերևում՝ վերնագիրը: Անվանաթերթի դարձերեսին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Խորէն Գ. Տէտէեան Էջ՝  248 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կահիրե Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Չափս՝  13,5x21,5 Տպարան՝  «Նուպար» Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1376