Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ինքնաեռը փոքր չափսի է, ունի քառանկյուն հենարանային մաս, որը յուրաքանչյուր անկյունում մի ոտիկ ունի: Հենարանային մասը հիմնական մասին է միանում գլանաձև խողովակով, որի վերևի և ներքևի մասերը ունեն ծակոտիկներ: Իրանի ներքևի մասը նեղ ու փոքր է, կենտրոնական մասը ուռուցիկ է և երկայնակի փոսիկներ ունի: Վերևի մասը նույնպես նեղ է: Շուրթը ունի կլոր գնդիկաներով եզրանախշեր: Կափարիչը և ծորակը չկան: Բռնակները ունեն ձևավոր և վեր բարձրացած կառուցվածք,որի փայտե մասերը չկան: Մակերեսը ամբողջությամբ ծածկված է պատինայի շերտով: Բարձրություն (սմ)՝  38 Նյութը՝  Պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան, Տուլա Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3095 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-850