Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Թեյի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ինքնաեռ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է երեք մասից՝ հենարան, հիմնական մաս, կափարիչ: Հենարանը քառանկյուն է, ունի չորս ոտք: Հիմնական մասը՝ իրանը, գլանաձև է, ներքևի մասում կա ծորակ, որն ունի ձևավոր փական: Իրանի աջ և ձախ մասում փայտե բռնակներ կան, իսկ իրանին ամրացված հատվածը պղնձից է: Իրանի վերին մասում ելուստավոր շրջագծեր կան: Կափարիչը բաղկացած է երկու մասից, բռնակներից, ելուստավոր փականից և թեյնիկի հենարանից:
Բարձրություն (սմ)՝ 69Նյութը՝ պղինձ, փայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏուլաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5856/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-3-684/1