Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի գնդաձև իրան, որի ստորին մասին ամրացված է պտտվող փականով ծորակ: Իրանի միջնամասում հնոց-խողովակն է, որի վրա ամրանում է կափարիչը և ծխնելույզի գավաթաձև փոսորակը: Իրանին ամրացված են մետաղյա բռնակները՝ փայտե բռնատեղերով: Ինքնաեռն ամրացված է քառաոտք, աստիճանաձև նստուկի վրա: Կափարիչի վրա կա արձանագրություն. «ТПЗ. ТУЛ ПАТРОН ЗАВ.» և «1-й сорт»: Բարձրություն (սմ)՝  40 Նյութը՝  պղինձ, անագ, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5944/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-694/4