Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նամակը չորս մասի ծալված թուղթ է, որը հասցեագրված է տիկին Սիրանույշին՝ Իշխանի կնոջը։ Նամակագիրը հայտնում է, որ վերջապես լույս է տեսել Իշխանին նվիրված իր գրքույկը։ Նա հայտնում է, որ այդ գրքույկներից մեկը կուղարկվի իրեն՝ Սիրանույշին, իսկ մյուսը՝ Իշխանի հորը։ Նամակագիրը հայտնում է նաև, որ գրքույկը լավ ընդունելություն է գտել և ամբողջությամբ վաճառվել է ու ափսոսանք է հայտնում, որ քիչ տպաքանակով է լույս ընծայել։ Այնուհետև տիկին Սիրանույշին հայտնում է թե ինչու՞ նամակ չի գրում և նամակի վերջում խնդրում է պատասխանել իր նամակին։ Վերջում կա ստորագրություն։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916թ․Նվիրատու՝ Սաթենիկ Աղասու ԳալոյանՉափս՝ 23.2*18.9Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6739/15
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-224