Իսահակյանի հյուրերն են մի խումբ դպրոցականներ և լուսանկարիչ Գ.Սանամյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Գրողների տանը՝ Իսահակյանի աշխատասենյակում, սեղանի շուրջը բոլորած: Իսահակյանը նստած է կենտրոնում, աջ ձեռքը դրած բացված գրքի էջակողին, հայացքը՝ իրենից աջ նստած փոքրիկ աշակերտուհուն: Հագին մուգ կոստյում է, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ, կրծքին՝ «Կարմիր դրոշ» շքանշանը: Ձախ կողմում կանգնած է Գ.Սանամյանը: Պատին ամրացված է Խ.Աբովյանի՝ հասակով մեկ նկարը, որի վարի մասն է երևում:: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,3 Երկարություն (սմ)՝  12,2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7138