Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Աշխատանքը ներկայացնում է թատերական տեսարան խոշոր պլանով: Խորը, մութ օթյակները պատկերված են ձախից, որտեղ նստած է հազիվ նշմարվող հանդիսատեսը: Բարձր շենքեր են՝ պատշգամբներով և քիվերով: Դեկորացիաների ֆոնին մարդկային յոթ ֆիգուրներ կատակերգության պերսոնաժների հագուստով են: Նրանք կազմում են երեք խումբ՝ երկու տղամարդ ծաղրածուների գույնզգույն շորերով, աջից՝ գորշ կանաչ զգեստով և բերետով պատանի, ապա մի ժպտացող կին՝ ծավալուն, գորշ-կանաչ-կարմիր դոմինոյով, իսկ նրան պարակցող տղամարդը՝ կանաչ հագուստով և դարչնագույն, եռեզր գլխարկով, որը պահել է ձեռքին: Ավելի աջ հատվածում երկու երկարաքիթ տղամարդ է պատկերված՝ կարճ, ազատ, բարձր ժանեկավոր օձիքներով, դարչնա-կանաչ հագուստներով, բաց գույնի գուլպաներով և տափակ սրաքիթ մաշիկներով:
Հեղինակ՝ Ալեքսանդր Նիկոլաևիչ ԲենուաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ -51