Լամպ «Ռոսիա»

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Լամպ «Ռոսիա»՝ առյուծի թաթերով ոճավորված չորս ոտքերով, շրջանաձև նստուկով: Վերջինս միանում է իրանին նեղ պարանոցով, որի վրա բարձրանում է ուռուցիկ նախշազարդ բուի երեք քանդակով, օղագոտիով վերջացող իրանը: Նավթը լցնելու ապակյա անոթը ծածկված է մետաղյա ուռուցիկ ելուստներ ունեցող վերնամասով,որի շարունակությունը կազմում է պատրույգատեղին: Պատրույգը պտտացնող պտուտակի վրա գրված է. «MATADOR 20 BERLIN»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  մետաղ, ապակի Բարձրություն (սմ)՝  27 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2299-14 ա,բ