Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Լամպ «Ռոսիա»- ոճավորված ոտք ունեցող պատվանդանն աստիճանաբար դեպի վեր նեղանում է՝ վերևում կազմելով շրջանագիծ, որը միանում է լամպի իրանին՝ ելուստներ ունեցող հենակով: Իրանը ուռուցիկ է, սնամեջ, դեպի վեր լայնացող: Երկու կողմում ունի ձևավոր բռնակներ, որոնք վերևի մասում վերջանում են մարդկային դիմապատկերներով: Այն եզրագծվում է նաև ծաղկազարդ շրջանակով և ձևավոր շրջագծի մեջ առնված աղջկա երկու դիմապատկերներով: Շուրթը կտրված է, փոքր-ինչ դեպի դուրս թեքված: Ունի նավթաման, որը փակվում է շրջանաձև, դեպի վեր աստիճանական նեղացող, ծաղկազարդ կափարիչով: Վերջինս կենտրոնում ունի կլոր բացվածք պատրույգի համար: Պատրույգի և նավթամանի միացման տեղում գրված է. «Ehrich & Graetz»: Պատրույգը պտտացնող պտուտակի վրա գրված է՝ «MATADOR * 20 BERLIN»:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1877 թ.Նյութը՝ մետաղ, ապակիԲարձրություն (սմ)՝ 43 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1837-ա,բ