Լապտեր փողոցի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Լապտեր փողոցի- երեք կողմերից տարբեր չափերի ապակե դետալներից բաղկացած ուղղանկյունաձև դեպի վեր կամարաձև թիթեղով տուփ է՝ գլանաձև գլխիկին հովհարաձև կափարիչով: Տուփը հետնամասում թիթեղապատ է, ապակե դետալները նույնպես չորս կողմից թիթեղապատ են: Հիմքը քառանկյուն թիթեղից է, որի վրա դրվում էր լամպը: Կողային ապակիներից մեկը բռնակի դեր է կատարում: Լապտերը կախելու և ամրացնելու համար հետնամասում ունի վերևում՝ թիթեղյա օղակ, ներքևում՝ թիթեղյա նեղ տախտակ: Հին Երևանում, նախքան էլեկտրականության տարածումը, փողոցները լուսավորվում էին նմանատիպ լապտերներով, որոնց մեջ դրվում էր նավթով վառվող լամպը: Դրանք կախում էին յուրաքանչյուր տան մուտքի պատի վրա: Այս լապտերը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Նյութը՝  մետաղ, ապակի Չափս՝  50 x 26 x 16 սմ Նվիրատու՝  Խաչատուր Իսկանդարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17658-1