Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կանաչաշագանակագույն հսկա լեռների ստորոտում ցածրիկ թփուտներ են, որոնց մեջ կենտրոնում մորուքավոր տղամարդու կանգնած ֆիգուրն է՝ կապույտ չերքեզկայով, մուգ փափախով և ճտքավոր կոշիկներով: Աջ ձեռքում նա սանձերից պահում է սպիտակ հեծած նժույգին, իսկ ձախը դրել է գոտկատեղին: Կողքին կիսադեմով և դիմային նստած են հինգ տղամարդ՝ սպիտակ չալմաներով, մոխրագույն, շագանակագույն, դեղնականաչ, բորդո և կարմրաշագանակագույն խալաթներով: Նրանց թուխ դեմքերը նկարված են թույլ արտահայտված: Աջից հսկա ժայռի ֆոնին կանգնած տղամարդու ֆիգուր է՝ սպիտակ չալմայով, դեղին, կանաչ տաբատով և շապիկով, կարմիր գոտիով, կարմրաշագանակագույն բացված խալաթով և պարկով ձախ ուսին:
Հեղինակ՝ Եվգենի Եվգենևիչ ԼանսերեՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-107