Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Լոյս: Պատկերազարդ օրացոյց - հանդէս 1905 թուկանի
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ե. Թոփչեան. Լոյս: Պատկերազարդ օրացոյց - հանդէս: Տեղեկատու, վիճակագրական, առողջապահական, գրականական, պատմական, գիտական, գեղարուեստական եւ այլ յաւելուածներով. - Թիֆլիս, 1904, տպարան «Հերմէս», Մադաթեան փողոց, N15: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են բաց կանաչավուն հիմնագույնով ողորկ թղթով: Առաջին կազմերեսին պատկերված են կանաչ բուսական և այլ նախշեր, ներքևի ձախ մասում դարչնագույն տառերով տպագրված է վերնագիրը, իսկ վերևում կանաչ տառերով՝ հեղինակի անունը: Վերջին կազմերեսին կանաչ ու դարչնագույն տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Երկու կազմերեսների դարձերեսները պատված են վարդագույն ողորկ թղթով, վրան տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակը կապույտ մաշկալաթից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, նաև բուսանախշեր: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննէսին Ե. Թոփչեանից. 1904. 28 / XII»: Էջերին կան բազմաթիվ նկարներ, պատկերներ: Տեքստը տպագրված է սյունակներով: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են, որոշ էջեր՝ մասնատված, չկան 528-595 սյունակները:
Հեղինակ՝ Թոփչյան Ե.Էջ՝ 650 սյունակ, 5 թ. նկարՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1904Լայնություն (սմ)՝ 17Երկարություն (սմ)՝ 24,6Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/24