Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է Արուսյակ Տիգրանի Չիֆլիկյանը ողջ հասակով, մի ձեռքով հենված բարձրադիր սեղանիկին, որի վրա ծաղկեփնջով ծաղկաման կա: Հագել է թավշյա վերնազգեստ, վրայից կապել գոգնոց, կրծքամասի բացվածքը ծածկել է կրծկալով, որի վրա երևում են խոշոր ոսկեդրամներով շարանն ու երկար ու հաստ ոսկա շղթան, սրտաձև կրծքազարդով: Գլխին կրում է ջուխտ շերիտ, վարդ, ուսերն ի վար իջնող մետաքսյա քող-չիքիլա, քունքերին՝ մարգարտաշար զիլիֆլըղներ: Ձեռքերին երևում են մեկական ապարանջան-խալխալներ, մատներին՝ ակնազարդ մատանիներ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 10.6Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 14.2Նվիրատու՝ Հարություն ՉախոյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6620/1
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-448