Լուսանկար. Ա. Խաչատրյանը մի խումբ հայ կոմպոզիտորնե...
Լուսանկար. Ա. Խաչատրյանը մի խումբ հայ կոմպոզիտորների և երաժշտագետների հետ Մոսկվայում, կոմպոզիտորների միության 5-րդ համագումարի օրերին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Առաջին շարքի կենտրոնում կանգնած է Ա. Խաչատրյանը, անֆաս դիրքով, հագին սպիտակ վերնաշապիկ, մուգ գույնի կոստյում և նախշերով փողկապ է, ձեռքերը կրծքավանդակի բարձրությանն են: Իրենից ձախ կանգնած են երաժշտագետ Ա. Բարսամյանը, կոմպոզիտոր Գ. Չթչյանը, աջից՝ Էոլյանը, երաժշտագետներ՝ Տեր-Սիմոնյանը և Գ. Տիգրանովը: Եկրորդ շարքում ձախից աջ կանգնած են՝ Ա. Մաթևոսյանը, Գ. Չեբոտարյանը, Գ. Արմենյանը, Կ. Պողոսյանը:Երրորդ շարքում են՝ կոմպոզիտորներ Ալ.Հարությույանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Սաթունցը, Է. Արիստակեսյանը: Չորրորդ շարքում են կոմպոզիտորներ՝ Ռ. Ամիրխանյանը, Խ. Ավետիսյանը, երաժշտագետ Ռ. Աթայանը, Է. Աբրահամյանը,կոմպոզիտոր Մ. Մավիսակալյանը: Ետին պլանում երևում են կոմպոզիտորներ Է. Միրզոյանը, Յու.Ղազարյանը, Ա. Խուդոյանը, Է. Բաղդասարյանը, Գ.Հախինյանը, Կ. Պետրոսյանցը:
Հեղինակ՝ ԱնհայտՆյութը՝ Փայլուն թուղթԼայնություն (սմ)՝ 24,2Երկարություն (սմ)՝ 18Նվիրատու՝ Յու. ՂազարյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1974 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1834
Բաժնեհաշվառանիշ՝
ФН-2173