Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խմբանկար
Թանգարան՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարում տասնմեկ հոգի են: Հատակին նստած են երկու պատանիներ՝ բարձերին հենված: Առաջին շարքում ձախից նստած է երիտասարդ կին՝ Բարձր Հայքի տարազով, նրա կողքին միջին տարիքի տղամարդ է նստած՝ հագին արխալուղ, որի վրայից արծաթյա գոտի է կապած: Նրա կողքին նստած է մեծահասակ կին՝ հագին Բարձր Հայքի տարազ, ձեռքին ուլունքաշար: Նրանից աջ աղջիկ երեխա է կանգնած՝ հագին վանդակավոր զգեստ, ձեռքին տիկնիկ:
Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 28,8/29,4Երկարություն (սմ)՝ 38,3/39,2Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910-1912 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԳԺՃՔԿԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԿԹ-1506