Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ապակյա նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են մի խումբ մարդիկ երկու շարքով, առաջին շարքում՝ նստած, երկրորդում՝ կանգնած: Լուսանկարված են, հավանաբար, ակումբում, կամ կուլտուրայի տան սենյակներից մեկում: Սենյակի պատին ամրացված են Ստեփան Շահումյանի մեծադիր նկարը և երեք այլ քաղաքական գործիչների նկարներ, դրանցից աջ՝ լուսանկարներով ձևավորված պատի թերթն է: Երևում է թիթեղե, գլանաձև պատի վառարանը: Պատի տակ դրված պահարանի գլխին՝ պատին, հենած է երաժշտական գործիք: Տղամարդկանցից մի քանիսը զինվորական հագուստով են, մյուսները՝ քաղաքացիական:
Նյութը՝ ապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-30-ական թթ.Չափս՝ 13*17Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6525/109
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-436