Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Բնօրինակի անվանում՝  Խուրջին Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջին, խալու գործվածքով: Հիմնական զարդադաշտի կենտրոնում կանթեղներ են արված, որից դուրս չորս անկյուններում շընընորիկ տիպի զարդանախշեր են: Եզրագոտին դեղին և կապույտ գույներով երկրաչափական զարդանախշեր են, հատակը շերտավոր է՝ սպիտակ, կարմիր, դարչնագույն գույներով: Վարպետ՝  Սոնա Բազազյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Ախքյորփի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  Բուրդ Լայնություն (սմ)՝  29-30 Երկարություն (սմ)՝  84-86 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1228 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 01/2/53