Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Բնօրինակի անվանում՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների վրա երեք շարքով պատկերված են խիտ դասավորված շեղանկյունիներ, որոնց մեջ պարփակված են ավելի մանր իրար կցված երեքական շեղանկյունիներ: Շեղանկյունիները իրարից տարանջատված են սպիտակ- շագանակագույն կետագծերով: Գրպանները երիզված են մանր քառակուսիներով,որոնք իրար են միացված ուղիղ սպիտակ գծով: ≤Ղաշը≥ ունը շագանակագույն հիմնագույն, որը ուղիղ գծերով բաժանված է հավասր մասերի, լրացված շեղանկյունիներով: Բերանի մասում կա օղակներ , որոնց միջով անցնում է փնջավոր քուղ: Հակառակ երեսը զարդարված է երկրաչափական նախշերով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք-ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 50Երկարություն (սմ)՝ 140Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7153
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3159