Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Բնօրինակի անվանում՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների կենտրոնական մասում կապույտ հիմնագույնի վրա պատկերված է կանաչ հիմնագույնի խոշոր կեռիկազարդ վեցանկյունի, որն իր մեջ անփոփում է չորս կողմից ուղղանկյունաձև ելուստներ ունեցող ուղղանկյունի: Ելուստների կապույտ հիմնագույնի վրա կենդանապատկերներ են արված: Դաշտի վրա պատկերված են վիշապապատկերներ , թռչնագլուխներ հարդարված մանր շեղանկյուննիներ և խաչապատկերներ: Գրպանների բերանի շրջանում անցնում են
բազմագույն քառակուսիների շարք, բերանին կարված է թելահյուս օղակներ, որոնց միջով անցնում է պարան: Հակառակ երեսը շերտավոր է:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 53Երկարություն (սմ)՝ 144Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6828/9
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3024