Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Բնօրինակի անվանում՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների արտաքին երեսը կազմված է բազմաթիվ նախշազարդ գոտիներից, որոնք անցնում են խուրջինի լայնակի ուղղությամբ: Կենտրոնական, լայն գոտու մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են կարմիր գույնի ուղղանկյունատիպ կեռիկներով բոլորված երկրաչափական զույգ հորինվածքներ, եռանկյունատիպ կեռանախշ պատկերներ և աստղանման նախշերով մեկական լայն գոտի: ≤Ղաշը≥ մուգ կապույտ գույնի ուղղանկյուն զարդաշրջանակի մեջ ամփոփված շեղանկյուն մանրիկ նախշերից է կազմված:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՆյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 54Երկարություն (սմ)՝ 135Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1227/9
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-527