Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հիմնագույնը մուգ կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը և միջնահատվածը հարդարված են սպիտակ իրար կցված լայնակի ձգված շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են գծազարդերով առանձնացով երեք գոտով՝ գեղազարդված գույզգույն մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ կապույտ-սպիտակ լայն ու նեղ գունաշերտերով: Դիմերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված սպիտակ կտորով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 46Երկարություն (սմ)՝ 142Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1163/6
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-476