Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գունավորումը կատարված է եղել հավանաբար կարմիրի և կապտավունի համադրությամբ: Գրպանները եզրազարդված են շուշանազարդ շրջանակով և հարդարված են երկու շարքով անցնող իրար կցված կարմրադեղնավուն (առկա գույնը) շեղանկյուններով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ պատկերների շարք: Բերանները հարդարված են կետագիծ բաժանարարներով անջատված երեք գոտով՝ հարդարված Տ-աձև նախշերով: Գրպանների միջնահատվածում կրկնվում են շեղանկյունների շարքերը, եզրերը ամրացված են վերադիր կարպետագործ շերտերով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Դարձերեսը հարդարված է կարմիր, կապույտ, սպիտակ տարբեր լայնությամբ գունաշերտերով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյանի շրջ. գ. ԿողբՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. կեսերՆյութը՝ բամբակԼայնություն (սմ)՝ 40Երկարություն (սմ)՝ 123Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
918/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-385