Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն կապույտ հիմնագույն և հարդարված են են նույնատիպ հարդարանքով. գրպանները՝ կարմիր-կապույտի համադրությամբ, միջնահատվածը՝ կապույտ-սպիտակաշագանակագույնի: Հարդարանքը կազմված է իրար կցված լայնակի ձգված շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ կապույտ շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները երիզված են երեք գոտով՝ հարդարված Տ-աձև մանրիկ նախշերով, որոնք իրարից բաժանվում են կետանախշերով: Գրպանների դարձերեսը կազմված է մուգ ու բաց շագանակագույն և սպիտակ լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են սպիտակ կտորի շերտերով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 53Երկարություն (սմ)՝ 145Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6909/9
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3050