Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը մուգ կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն մուգ կապույտ հիմնագույն և հարդարված են իրար կցված լայնակի ձգված ապիտակ շեղանկյունների չորս զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ մուգ կապույտ շեղանկյունների երեք շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են գծազարդերով պարփակված երեք նեղ գոտով՝ հարդարված գույնզգույն մանրիկ շեղանկյունաձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ կապույտ -սպիտակ լայն ու նեղ գունաշերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Սևանի ավազան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կեսեր Լայնություն (սմ)՝  53 Երկարություն (սմ)՝  143 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4597/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2521