Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հիմնագույնը մուգ կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը և միջնահատվածը հարդարված է երկու շարքով անցնող իրար կցված սպիտակ շեղանկյունաձև շրջանակներով, որոնք լայնակի կողմերում հարդարված են իրար հանդիպակաց թռչնագլուխներով և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք՝հակառակ ուղղությամբ: Գրպանների բերանի եզրերը կետանախշ երիզ-գծերով բաժանված են երեք գոտու՝ հարդարված բազմագույն մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է սպիտակ-բաց կապույտ կանոնավոր շերտերով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կանաչ կտորով ամրակայված:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ գ. ԿողբՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բամբակԼայնություն (սմ)՝ 50Երկարություն (սմ)՝ 157Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
999/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-434