Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև հիմնագույնով գրպանները շախմատաձև դասավորությամբ խաչահիմք պատկերներով և քառանիստ շրջանակներով գեղազարդված գոտիներով բաժանված են երկու հավասար մասի, որոնք հարդարված են մեկական շարք իրար կցված սպիտակ շեղանկյուններով, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնում ունի մեկական գծազարդ շեղակնկյուն շրջանակ: Գրպանների բերանը լայնակի հարդարված է իրար հակադիր Ե-տառաձևի ուրվագխով կեռանախշեր ունեցող զույգ գծազարդերով, միայն եզրայինները՝ կարմիր կանաչ ռիթմիկ դասավորված մանր շեղանկյուններով: Գրպանների սև հիմնագույնով միջնահատվածը կրկնում է գրպանների սպիտակ շեղանկյունազարդ հարդարանքը. այս դեպքում շարքերի միջև պատկերված են բազմագույն Տ-աձև նախշեր: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ, որոնց միջով անցնում են քուղեր՝ ծայրերին մեկական փնջիկ: Գրպանների դարձերեսը կազմված է կապույտ և կարմիր լայն ու նեղ գունաշերտերից: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված կտորով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՂափանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 52Երկարություն (սմ)՝ 161Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8002
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3807