Ծածկոցի մաս

Ծածկոցի մաս

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Ձիու ծածկոցի մաս Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ձիու ծածկոցի մաս - Ծածկոցի հիմնամասը գործված է սպիտակ բակբակյա թելով, զարդանախշված բրդյա գունավոր թելերով: Մի եզրը կտրված է, մյուս երեք կողմերում մանր շեղանկյուններով զարդարված 3 եզրագոտիներ են: Կենտրոնական դաշտում նման գոտիներով առանձնացված են 4 զարդաշերտեր, որոնցից 3-ում պատկերված են ուղտերի ոճավորված պատկերներ, իսկ վերևի շերտում գործված են երկրաչափականացված ծաղկեփնջեր` դեղին, կարմիր, կանաչ, սև, կապույտ, նարնջագույն, դարչնագույն գույներով: Նյութը՝  բամբակ, բուրդ Լայնություն (սմ)՝  91 Երկարություն (սմ)՝  100 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  21/69