Ծածկոց անկողնու ոտնամասի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոցն ունի ծաղկազարդ զարդագոտի խաչաձև ծաղկաթերթիկներով, որոնք անկյունային մասում երիզված են թելքաշ տեխնիկայով արված 3 սմ լայնությամբ խաչաձև ծաղկաթերթիկներով և հովհարաձև սյունակների հաջորդական շղթայով, որոնք երկու անկյուններում ավելի մեծ են և միացված թելքաշ տեխնիկայով արված երիզով: Ասեղնագործել է նվիրատուի մայրը՝ Էսթեր Սամվելյանը, որը ծննդով Կեսարիայից է: Մինչև նվիրատվությունը այն պահվել է դստեր մոտ՝ Կահիրեում: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Չափս՝  87 x 138 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17140