Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծածկոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոց բարձի, կարված քառանկյուն սպիտակ կտորից, եզրերը ծալված են և «մերիշկա» արված: Չորս անկյունները զարդանախշված են կտրատովի եղանակով ասեղնագործված միանման պատկերներով՝ ծաղիկ, շուրջը տերևներ: Գործել է Մանուշ Բաբանյանը, ծնված Նոր Ջուղայում: Ուսանել է տեղի կուսանաց վանքի դպրոցում, 1928 թ. մեկնել է Ֆրանսիա՝ ասեղնագործության մեջ առավել հմտանալու նպատակով: Ասեղնագործել է ողջ կյանքի ընթացքում (1909-2000 թթ.): Հավաքածուն ժառանգել է դուստրը՝ Թագուշը:
Նյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, Նոր ՋուղաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Չափս՝ 86 x 95 սմՆվիրատու՝ Թագուշ ԲաշիկյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17505-3