Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծածկոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Բարձի ծածկոցը կարված է սպիտակ կտորից, ասեղնագործված՝ սպիտակ թելով: Քառանկյուն է, եզրերը լայն ծալած և «մերիշկա» արած: Զարդանախշված է կտրատովի տեխնիկայով: Կենտրոնում հավերժության խորհրդանիշն է՝ արևի կամ ծաղկի պատկերով: Դրա շուրջը մանր թերթիկներով ծաղիկներից ու ոլորուն տերևներից կազմված 4 զարդապատկերներ են, որոնք իրար միանալով կազմել են շրջան: Նույն պատկերը կրկնվում է նաև չորս անկյուններում: Գործել է Մանուշ Բաբանյանը, ծնված Նոր Ջուղայում: Ուսանել է տեղի կուսանաց վանքի դպրոցում, 1928 թ. մեկնել է Ֆրանսիա՝ ասեղնագործության մեջ առավել հմտանալու նպատակով: Ասեղնագործել է ողջ կյանքի ընթացքում (1909-2000 թթ.): Հավաքածուն ժառանգել է դուստրը՝ Թագուշը:
Նյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, Նոր ՋուղաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Չափս՝ 106 x 100 սմՆվիրատու՝ Թագուշ ԲաշիկյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17505-2