Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոցը կարված է սպիտակ բամբակյա կտորից, ուղղանկյունաձև է, մի եզրն անմշակ, երեք եզրերը ծալված են ու «մերիշկա» արված: Ապա երիզված է թելքաշ եղանակով արված 3 սմ լայնությամբ խաչաձև ծաղկաթերթիկների ու հովհարաձև սյունակների հաջորդական շղթայով, որոնք 2 անկյուններում ավելի մեծ են ու ուղիղ անկյան տակ ներս թեքված: Նույն անկյուններում սպիտակ մետաքսյա թելով ուռուցիկ հարթակարով միանման ծաղկեփնջեր են ասեղնագործված, իսկ դրանց միջև ընկնող հատվածում դեպի վեր աստիճանաբար փոքրացող հարթակար ծաղկեպսակ է՝ կենտրոնում, հավասարվող եռանկյունու մեջ կտրատովի ասեղնագործությամբ արված լայն տերևներով ծաղկանախշ:
Ասեղնագործել Էսթեր Սամուելյանն իր օժիտի համար: Ծնվել է 1906 թ. Կեսարիայում, ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրութում: Հետագայում ծածկոցը պահել է դուստրը՝ Սեդան, որն ապրել է Կահիրեում:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ԴամասկոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-25 թթ.Նյութը՝ Բամբակ, մետաքսՉափս՝ 105 x 195 սմՆվիրատու՝ Սեդա ՍամուելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17135