Ծածկոց մահճակալի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծածկոց երկտեղանի մահճակալի, գործած կաթնագույն թելով, քառանկյունաձև: Կազմված է առանձին գործած և իրար կարած 27 x 23 կլոր վարդյակներից, որոնց միացումից մնացած բաց հատվածները լրացված են դարձյալ կլոր, բայց ավելի փոքր միանման վարդյակներով: Մեծ վարդյակների կենտրոնում 2 շարքով գործված են 6-ական «ազատ» թերթիկներից կազմված ծաղիկներ: Գործել է Մանուշ Բաբանյանը, ծնված Նոր Ջուղայում: Ուսանել է տեղի կուսանաց վանքի դպրոցում, 1928 թ. մեկնել է Ֆրանսիա՝ ասեղնագործության մեջ առավել հմտանալու նպատակով: Ասեղնագործել է ողջ կյանքի ընթացքում (1909-2000 թթ.): Հավաքածուն ժառանգել է դուստրը՝ Թագուշը: Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Չափս՝  270 x 240 Նվիրատու՝  Թագուշ Բաշիկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17505-1