Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Սփռոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոցը նուրբ կաթնագույն բամբակյա կտորից է, մակերեսն ասեղնագործված. կենտրոնում կտրատովի լիցք տեխնիկայով արված շեղանկյուն է՝ ոճավորված ծաղկաթերթիկներով և երկրաչափական նախշերով, որից դեպի եզրեր չորս ուղղանկյունիներ են թելքաշ եղանակով՝ 2-ը երկարությամբ, 2-ը լայնությամբ, որոնց մեջ ևս կտրատովի լիցք տեխնիկայով արված ասեղնագործ շեղանկյունիներ են:
Լայնություն (սմ)՝ 168 սմԵրկարություն (սմ)՝ 252 սմՆյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆվիրատու՝ Աստղիկ ՇաքարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17664