Ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սկիհի, քառանկյուն՝ կարված նուրբ մոխրականաչավուն կտորից, ծոպազարդ: Չորս անկյուններում ՝ծաղկանախշեր: Ունի 2,5 սմ լայն եզրագոտի: Կենտրոնում ՝քառակուսի շրջանակ՝ ծաղկանախշերով, ալիքաձև եզրազարդով հարդարված: Քառակուսու կենտրոնում ՝ եռանկյունաձև ելուստներով կլոր շրջանակի մեջ, լուսապսակով գառ՝ խաչազարդ դրոշով: Չորս անկյուններում՝ հրեշտակներ՝ խաչանախշերով: Քառակուսի շրջագոտու վրա՝ արձանագրություն. «ՅԻՇԱՏԱԿ Է ԾԱԾԿՈՑՍ՝ ՍԱՀԱԿԻՆ՝ ՈՀԱՆԷՍԻՆ~ԿՒՒԼԻՆ՝ ՄԷԼԵՔԻՆ-ԵՎ-ԱՅՎԱԶԻՆ՝ ՀՈԳՒՈՅՆ՝ Ի ԴՈՒՌՆ ՍԲ Ա.ԾԱԾԻՆ՝ ԹՎԻՆ ՌՃՁ ՕԳՈՍՏՈՍ»: Լայնություն (սմ)՝  82 Երկարություն (սմ)՝  82 Նյութը՝  բուրդ, ոսկեթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1731թ. Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4889/8 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2589