Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծածկոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոցը քառանկյուն ձևվածքով է: Դաշտի կենտրոնում դեղին և շագանակագույն թելերով Մարաշի ասեղնագործությանը բնորոշ ոճավորված զարդանախշեր են, որոնց միջև ասեղնագործված է նույն զարդանախշի մի հատված: Ասեղնագործությունը շրջանակված է շագանակագույն խաչկարով և համաչափ կրկնվող դեղին և շագանակագույն ոճավորված խաչերով: Եզրակարը նույնպես արված է խաչկարով: Աշխատանքը կատարված է սև թավշի վրա:
Նյութը՝ Բամբակ, թավիշՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀալեպՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 2-րդ կեսՉափս՝ 54,5 x 53 սմՆվիրատու՝ Հրազդան ԹոքմաջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17568-1