Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Բնօրինակի անվանում՝
Ծաղկաման ‹‹Ծառ››
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բազմագույն ապակուց է, բաղկացած 2 կտորից: Պատվանդանը կապույտ ապակուց է, կոնաձև, սնամեջ, գագաթն ունի անցք: Խոշոր փքուն իրանը պատրաստված է դարչնագույն ապակուց, որի գույնը ներքևի մասում մգանում է, իսկ դեպի շուրթը՝ բացվում: Շուրթը երեքնուկաձև է և ներճկված մասերում վերադիր եղանակով արված են 3 կեղծ կանթեր: Պատվանդանի գագաթն անոթի ներսում առաջացնում է ելուստ: Պատվանդանի և անոթի ապակին ներսից ունի պղպջակներ, իսկ անոթը ներքևի մասում գունազարդված է նաև մուգ կապույտ ուղղահայաց ցայտքերով:
Հեղինակ՝ Հ.ՆիկոյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1978թ.Նյութը՝ Գունավոր ապակիՉափս՝ 12 x 26Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1646/8
Բաժնեհաշվառանիշ՝
Ա- 16