Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ ականջները վեր ցցված, և փոքր-ինչ լայնացող խողովակը ամրացած են հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որի մակերեսը նախշազարդ է՝ ռելիեֆ խաչաձև զարդ, միացման մասում՝ ռելիեֆ օղագոտի: Պտուտակն առանձնանում է, դեկորատիվ բռնակը՝ թռչնակերպ, փականային մասը՝ շրջանաձև, վրան երկու միջանցիկ անցք՝ շրջանաձև և օվալաձև: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարի վերջՆյութը՝ պղինձՉափս՝ 28,5 x 21 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 1,8 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1075