Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ ականջները վեր ցցված, և փոքր-ինչ լայնացող խողովակը ամրացած են հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որի մակերեսը նախշազարդ է՝ ռելիեֆ խաչաձև զարդ, միացման մասում՝ ռելիեֆ օղագոտի: Պտուտակն առանձնանում է, դեկորատիվ բռնակը՝ թռչնակերպ, փականային մասը՝ շրջանաձև, վրան երկու միջանցիկ անցք՝ շրջանաձև և օվալաձև: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դարի վերջ Նյութը՝  պղինձ Չափս՝  28,5 x 21 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,8 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1075