Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակի ձևավոր խողովակն է՝ հովազի գլխով ոճավորված, ուրվագծային դիմային մանրամասներով, աչքերը՝ ռելիեֆ, եռանկյունաձև, ականջները դեպի վեր: Գլուխը և խողովակը ռելիեֆ ուռուցիկ օղագոտիով միացած են փականային հատվածին, որը հատած կոնի ձև ունի: Խողովակի վրա՝ երկու ելունդ: Ծորակը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  27,5 x 9,5 սմ Տրամագիծ (սմ)՝  խողովակի տր. 5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1077